«Ազնավուրի ամբողջ աշխատանքն ու նվիրվածությունը Հայաստանին հավերժ կմնա մեր սրտերում». Հենրիխ Մխիթարյանը՝ Շառլ Ազնավուրի մասին


19:47 , 1 հոկտեմբեր, 2018

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել.

«Մեծ ու խոր ցավով մենք այսօր իմացանք Շառլ Ազնավուրի մահվան մասին: Հսկան թողնում է մեզ, բայց ամբողջ աշխատանքն ու նվիրվածությունը Հայաստանին հավերժ կմնա մեր սրտերում: Դուք միշտ կմնաք «մեզ համար», «ինձ համար»: Մնաս բարով, արտիստ: Հանգչիր խաղաղությամբ»։