Լուսանկարիչը` գեղեցիկ գրադարանների որոնման նպատակով ճանապարհորդում է աշխարհով


06:00 , 29 սեպտեմբեր, 2018

Իտալացի նկարիչ Մասսիմո Լայթը թողարկել է մի գիրք, որը պարունակում է աշխարհի ամենագեղեցիկ գրադարանների տպավորիչ ինտերիերի լուսանկարներ: Ընտրված օբյեկտները, որոնք լի են պատմական արժեքով, ճարտարապետական նշանակությամբ և հազվագյուտ գրքերով, փաստորեն, արվեստի գործեր են: Նման պալատներում ձանձրալի չէ նույնիսկ ամբողջ օրն անցկացնել: Այս գրադարաններում կարելի է անվերջ հիանալ և նույնիսկ այն ժամանակ, երբ թվա, թե արդեն ամեն ինչ տեսել եք, միևնույն է, նորանոր բացահայտումներն անխուսափելի են։ Այո՛, այս դարի տեխնոլոգիաների արագ զարգացումն ու բազմազանությունը բոլորիս ինչ-որ առումով հեռացրել են գրքերից, սակայն այս գրադարանների գեղեցկությունը կստիպի յուրաքանչյուրիս վերհիշել այն կախարդական աշխարհն ու գեղեցկությունը, որը թաքնված է յուրաքանչյուր գրքի մեջ։