Վաղն Ադրբեջանում ցույց է լինելու և ոչ թե այն պահանջով, որ սահմանային լարվածությունը թուլանա


02:30 , 29 սեպտեմբեր, 2018
Վաղն Ադրբեջանում ցույց է լինելու և ոչ թե այն պահանջով, որ սահմանային լարվածությունը թուլանա, խաղաղությամբ հարցը կարգավորվի, այլ Ղարաբաղի «ազատագրման համար»։ Ադրբեջանի իշխանությունները թույլ են տվել ցույցի անցկացումը «Մեհսուլ» ստադիոնում, և նշվում է, որ ցույցի նպատակն է ցույց տալ, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը Ղարաբաղի հարցում ունեն միասնական դիրքորոշում։ Խաղաղությունն, իհարկե, լավ բան է, բայց կարևոր է հասկանալ, թե ո՞վ է մեր թշնամին, ի՞նչ մոտեցումներ ունի, ինչի՞ է ընդունակ և քանի՞ կոպեկի արժեք ունի իր տված բանավոր խոսքը, այն էլ՝ անձնական զրույցի ժամանակ...