Հետաքրքիր է՝ մեր վարչապետի հայտարարություններից տեղյա՞կ են եվրոպական բարձր ատյաններում նրա հետ ողջագուրվող պաշտոնյաները


01:30 , 27 սեպտեմբեր, 2018

Պատկերացնո՞ւմ եք, որ եթե ես՝ որպես ԵՊՀ դասախոս, դասախոսության ժամանակ հայտարարեմ, որ քննությանն իմ պահանջները չբավարարող ուսանողներին «փռելու եմ ասֆալտին» կամ «ծեփելու եմ պատերին», ապա դրան ինչպե՞ս իրավամբ կարձագանքի հանրությունը։ 

Բա եթե ես դրա իրավունքը չունեմ, մի՞թե դրա իրավունքն ունի մի ամբողջ երկրի վարչապետ․․․

Հետաքրքիր է՝ մեր վարչապետի հայտարարություններից տեղյա՞կ են եվրոպական բարձր ատյաններում նրա հետ ողջագուրվող պաշտոնյաները․․․ 

Եվ առավել հետաքրքիր է՝ այդ նույն պաշտոնյաները գիտե՞ն արդյոք, թե ինչպես է այդ նույն վարչապետը հոխորտում սահմանադրական կարգը բռնի տապալելու սպառնալիքով ցրել Ազգային ժողովը․․․