«Անձամբ կսատկացնեմ Հրագին, եթե նոր երգ գրի «Իմ քայլի» հաղթանակի մասին»․ Հռոմի պապ․ ԱրմՔոմեդի


12:28 , 25 սեպտեմբեր, 2018

ՎԱՏԻԿԱՆ — Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խիստ զգուշացմամբ է հանդես եկել թավշյա հեղափոխության գուսան Հրագի հասցեին։ Պոնտիֆիկոսը կոչ է արել Հրագին նոր երգ չգրել ավագանու վերջին ընտրությունների թեմայով։

Երկուշաբթի օրը Պապ Ֆրանցիսկոսը դիմել է ողջ հայ ժողովրդին՝ շնորհավորելով ավագանու ընտրությունների խաղաղ անցկացման կապակցությամբ։ Պապը հատկապես շեշտել է հերթական հաղթանակի կապակցությամբ Հրագի կողմից նոր երգի ստեղծման վտանգը։

«Դրան առաջին պլան կբերե՞ն բա, արա։ Տենցներին պետք ա տանել, կոխել այ էն ծակի մեջ, վրչո»,- նշել է պոնտիֆիկը ՀՀ կառավարությանն ուղղած հաղորդագրության մեջ։- «Ականջներս վարի գնացին, արա… Էս ինչ զզվելի տղայա»,- հավելել է, որպես կանոն, շատ բարեկիրթ արտահայտվող ծերուկը։

Հրագն առայժմ չի արձագանքել կոչին, սակայն Երևանում Եվրամիության պատվիրակությունը սպառնացել է սառեցնել ֆինանսական աջակցությունը ՀՀ-ին, եթե այս տարի լույս տեսնի երիտասարդ գուսանի նոր երգը։