Ռոբերտ Քոչարյան. «Արդյունքում Հայաստանում մենք ոչ թե անձի պաշտամունք ենք ունենալու, այլ իրական ժողովրդավարություն»


13:30 , 21 սեպտեմբեր, 2018

Aravot.am-ը գրում է.

Մենք անկախության 27-ամյա տարեդարձը դիմավորում ենք բացառիկ իրավիճակում: Ընթացիկ տարվա մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը, ընթացող գործընթացները և ընթացիկ իրադարձությունները նոր փորձություն են մեր պետականության համար: Արժեքները, հանուն որոնց մարդիկ փողոցներ էին դուրս գալիս, այսօր հարվածի տակ են:

Այն, ինչ տեղի էր ունենում սիրո և համերաշխության նշանաբանով, այսօր դրա առաջնորդների ջանքերով վերածվում է ատելության, վրեժի և անօրինականության: Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են:

Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ մեր երկիրը հաղթահարելու է այդ դժվարություններն արժանապատվությամբ, և արդյունքում Հայաստանում մենք ոչ թե անձի պաշտամունք ենք ունենալու, այլ իրական ժողովրդավարություն, ոչ թե հասարակություն, որը բաժանված է սևերի և սպիտակների, այլ միասնական ազգ, ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններ, այլ երաշխավորված անվտանգություն ու բարեկեցիկ կյանք Հայաստանի և Արցախի համար: Թանկագին հայրենակիցներ, Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ՝ ցանկանալով բոլորիդ երջանկություն և խաղաղություն: