«ԱԺ-ը ընտրվել է օրինական ու պետք է գործի մինչև 2022 թվականը». Էդուարդ Շարմազանով


23:30 , 20 սեպտեմբեր, 2018

Aravot.am-ը գրում է.

«Երևանի ընտրություններն ընդամենը ՏԻՄ ընտրություններ են և չեն կարող որևէ դեպքում հանդիսանալ խորհրդարանը լուծարելու հիմք»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Իմ քայլը» դաշինքի համար քվեարկելով դուք քվեարկում եք խորհրդարանը լուծարելու օգտին»,- այսօր «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փաշինյանն ակնհայտորեն խառնել է ամեն ինչ, ինքն իրեն հռչակել է սահմանադրություն։ Ազգային ժողովն ընտրվել է օրինական ու պետք է գործի մինչև 2022 թվականը` անկախ որևէ ՏԻՄ ընտրության արդյունքից: Իսկ  Փաշինյանի ցանկությանը պատասխանեմ ժողովրդական իմաստությամբ. «Թան էլ չէ, փրթած մածուն»։