Երբ ձանձրանում եք, պատկերազարդեք ձեր ընկերների լուսանկարները


07:00 , 17 սեպտեմբեր, 2018

Նայելով ընկերների լուսանկարներին՝ Փխավիկա Մակվանան նկատեց, որ նրանցից մեկի վրա ինչ-որ բան չի հերիքում։ Ընկերուհին բռնել էր ֆոտոխցիկն այնպես, կարծես պատրաստվում էր լուսանկարել, սակայն կողքին ոչ ոք չկար։ Պատկերազարդողը վերցրեց գրիչ և նկարեց բարկացած արջի։ Լուսանկարն իսկապես զվարճալի ստացվեց և շատ դուր եկավ ընկերուհուն։ Այդ պահից սկսած՝ աղջիկը սկսեց նորանոր կերպարներ պատկերազարդել լուսանկարների վրա։