Սիրիայում դիպուկահար ահաբեկչին պայթեցրել են հակատանկային հրթիռով (Video)


15:09 , 13 սեպտեմբեր, 2018
Սիրիայում հակատանկային հրթիռով պայթեցրել են «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիպուկահարին: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ի muraselon news ալիքում:

Al Masdar News-ի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Լաթաքիայի հյուսիսում: Դիպուկահարը բլուր էր բարձրանում՝ դիրք զբաղեցնելու համար, երբ սիրիական զորքերը հակատանկային կառավարվող հրթիռ բաց թողեցին նրա ուղղությամբ: