Տղամարդկության մնացորդներդ գտնելով՝ ներողություն խնդրիր. Գրիգորի Խաչատուրովը՝ Սասուն Խաչատրյանին


21:30 , 11 սեպտեմբեր, 2018

Times.am-ը գրում է.

Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիգորի Խաչատուրովը հայտարարություն է տարածել.

«Մարտական գեներալին, որը քո ու ընտանիքիդ անվտանգությունն էր ապահովում, երբ դու իրավաբանականում էիր սովորում, անպատվել կարող է միայն անբարոյական վիժվածքը։ Սասուն Խաչատրյան, որոշ ժամանակ խելքդ գլուխդ հավաքիր ու տղամարդկության մնացորդներդ գտնելով՝ ներողություն խնդրիր»։

Բանակի սպա՝ Գրիգորի ԽԱՉԱՏՈՒՐՈՎ