Թատրոնի շենքը քանդելու ժամանակ բանվորները տարօրինակ երկաթյա տարա գտան. այն, ինչ հայտնաբերեցին ներսում, մի քանի միլիոն եվրո արժե (Photo)


14:14 , 11 սեպտեմբեր, 2018

Իտալական Կոմոյում գտնվող թատրոններից մեկի շենքի քանդման աշխատանքների ժամանակ իսկական գանձ է հայտնաբերվել: Խոսքը մի քանի միլիոն եվրո արժողությամբ, 5-րդ դարին թվագրվող ոսկյա մետաղադրամների մասին է:

Հռոմեական մետաղադրամները մանրակրկիտ կուսումնասիրվեն ու կուղարկվեն թանգարան:

«Իհարկե, մենք չենք կարող խոսել հայտնաբերված նմուշների հստակ գնի մասին, սակայն ակնհայտ է, որ սա բացառիկ հայտնագործություն է ու, ըստ այդմ, չափազանց արժեքավոր»,- նշել է հնագետ Լուկա Ռինալդին:

Այժմ իշխանությունները դադարեցրել են շենքի քանդման աշխատանքները, որպեսզի տվյալ տեղանքում գործի անցնեն հնագետները: