«Իմ քայլը» դաշինքը, քարոզարշավը չսկսած, պաստառներ է տեղադրում


14:42 , 8 սեպտեմբեր, 2018

Խախտում չկա, պարզապես սիրուն չի...

Հանրապետականներն էլ էին նույնը անում՝ քարոզարշավը չսկսած՝ պաստառներ էին տեղադրում... Եւ ընդդիմությունն այն ժամանակ այդպես էլ չկարողացավ ապացուցել, որ դա խախտում է։ Կենտրոնական ընտրականի նախագահը հարցնում էր՝ ասեք՝ ո՞ր օրենքն է խախտված... Իրականում, այո, չեք կարող վկայակոչել որեւէ օրենք կամ կանոն, որը խախտվել է, ուղղակի մի քիչ լավ չէ, որ նորերն օգտագործում են հների խորամանկությունները... Պարզապես սիրուն չէ... Էդքան բան...