Կորեացի նկարչուհին ստեղծում է աներևակայելի զգացմունքային դիմանկարներ


01:00 , 8 սեպտեմբեր, 2018

Ձեզ ենք ներկայացնում կորեացի արվեստագետ Սոեյ Միլքի (Soey Milk) արտասովոր գործերը, ով իր աշխատանքներում օգտագործում է յուղաներկ և կոլաժ `զարմանալի արդյունքների հասնելու համար:

Նրա հատուկ ուշադրությունը մանրամասներին ու նրբություններին, հատկապես դեմքի հատկանիշների մեջ, այն է, ինչն անմիջապես կգրավի ձեզ: Դեմքերն անասելի իրական և կենդանի են, սակայն շրջապատված են գույներով, ծաղիկներով և աբստրակտ գունային կաթիլներով։ Այս երկու գործոնների համադրությունը ստեղծում է հրաշալի գլուխգործոցներ, որոնցում հեշտությամբ կարող եք կորցնել ինքներդ ձեզ։