Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է նախորդ տարվա համեմատ 65-ով պակաս ՃՏՊ


14:20 , 7 սեպտեմբեր, 2018

Լավ լուր հասարակության եւ մտահոգիչ թվեր՝ ՀՀ ոստիկանության վերջին շրջանի աշխատանքներով «մտահոգների» համար։

Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 65-ով պակաս ճանապարհատրանսպորտային պատահար, 6-ով պակաս զոհ եւ մինուս 32 մարմնական վնասվածք ստացած։

Թվերն ու վիճակագրությունն ավելի խոսուն են, քան անփաստարկ վերլուծությունները։

ՀԳ․ Եթե հաշվի առնենք անցած մեկ տարում հանրապետություն մուտք գործած տրանսպորտային միջոցների թիվը, ապա պատկերն առավել քան տպավորիչ է։