Փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք


22:00 , 6 սեպտեմբեր, 2018
Սեպտեմբերի 6-ին, ժամը 18:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղի Նալբանդյան փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: