Սոցցանցերում Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետի մահվան մասին տեղեկություններ են տարածվել (Photo)


10:45 , 4 սեպտեմբեր, 2018

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետի մահվան մասին տեղեկություններ են տարածվել։

Նշվում է, որ փոխգնդապետ Աբիշ Խասայ օղլու Աբիշովը (Abışov Abış Xasay oglu) երկար տարիներ ծառայել է Աղդամի շրջանում տեղակայված զորամասերից մեկում որպես գումարտակի հրամանատար և որ ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից է։

Մահվան հանգամանքների մասին տեղեկություններ չկան։