Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում


13:50 , 1 սեպտեմբեր, 2018
Ադրբեջանական Qafqazinfo կայքը գրում է, որ երեկ Բաքվում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Բաքվի Ղարադաղի շրջանում տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1994թ․ ծնված Բալարահիմ Ալիևը (Balarəhim Əliyev)։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել պատահարի և զինծառայողի մահվան մասին։