Ոստիկանությունը լավ կանի՝ հասկանա, որ փողոցային երաժշտությունն ապահովում է քաղաքի մշակութային կոլորիտը


13:10 , 30 օգոստոս, 2018
Որ ոստիկանությունը մեր երկրում խայտառակ վիճակումա, դա վաղուց երևումա: Օսիպյանի գլխավորած ոստիկանությունը երկու օրա՝ փորձումա հալածել Հյուսիսային պողոտայի փողոցային երաժիշտներին: Արգելում են մարդկանց նվագել կամ մարդկանց են բերման ենթարկում: Ասենք՝ սա խայտառակությունա, որովհետև հայոց «փառապանծ» ոստիկանությունը (որի հետ ինչ ուզում, անում են) լավ կանի՝ հասկանա, որ փողոցային երաժշտությունն ապահովում է քաղաքի մշակութային կոլորիտը: Թե՞ պարտադիր պետքա «հեղափոխական» կլկլոց լինի: Խիստ կասկածում եմ, որ վերոգրյալի դեպքում ոստիկանությունը կմիջամտեր: