Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և կարկուտ. եղանակն առաջիկա օրերին


11:20 , 30 օգոստոս, 2018

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում օգոստոսի 30-ին, սեպտեմբերի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին՝ երեկոյան ժամերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երեւան քաղաքում օգոստոսի 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: