«Լիդիան Արմենիա» ընկերության կողմնակիցները գազանման նյութ են բաց թողել բնապահպանների և տեղացիների վրա


16:00 , 27 օգոստոս, 2018

«Լիդիան Արմենիա» ընկերության կողմնակիցներն այսօր գազանման նյութ են բաց թողել Ամուլսար տանող ճանապարհները հսկող բնապահպանների և տեղացիների վրա։

Մոտ 5 հոգի դեմքի շրջանում ունեցել են այրվածքի զգացողություն և տեսողության ժամանակավոր կորուստ։

Տուժածների մեջ եղել են նաև ոստիկաններ։