Եթե մեր երկիր ամեն տարի 1-2 միլիարդ դոլար փող չմտնի, ապա մեզ կարող է հիասթափություն սպառնալ


12:06 , 24 օգոստոս, 2018
Եթե, Վրաստանի օրինակով, ԱՄՆ-ից կամ ՌԴ-ից ամեն տարի մեկ–երկու միլիարդ դոլար փող չմտնի, ապա մեզ կարճ ժամանակ հետո կարող է հիասթափություն սպառնալ: Երկիրը զարգացնելու համար պետք է փող մտնի, ներքին ռեսուրսները շատ քիչ են, որպեսզի դրանցով աշխատավարձեր բարձրացվեն, և նվազեցվի կոռուպցիայի մակարդակը: Նույնիսկ մեր մասշտաբներով ամենածաղկուն բիզնեսների տերերը կփաստեն, որ չեն կարող ասել, թե երբ հնարավորություն կունենան բարձրացնելու իրենց աշխատողների աշխատավարձերը, մոտակա երկու տարիներին դա տեսանելի չէ: Իսկ երբ ասում ենք աշխատատեղ, դա դեռ 80-ից 120 հազ դրամն է, ինչով Հայաստանում ապրել չես կարող: Խնդիրներն այստեղ են, այլ ոչ թե որ քաղաական ուժն է իշխանության, կամ ով է երկրի ղեկավարը։ Մարդն ապրել է ուզում իր երկրում․ կստեղծվեն այդ պայմանները՝ նա կմնա ու երջանիկ կապրի, չեն ստղեծվի, ապա հաստատ կմտածի գնալու մասին: Իսկ մեր երկրում 4 անձից բաղկացած ընտանիքի նորմալ ապրելու համար պետք է գոնե 500 հազ ամսական եկամուտ, եթե սա լուծվի, ապա ամեն ինչ լավ կլինի, եթե չէ, ես ներքին ռեսուրսն այս պահին չեմ տեսնում։