Էրդողանը երեկ ուշ երեկոյան հրավիրել էր գերագույն ռազմական խորհրդի նիստ


09:35 , 16 օգոստոս, 2018

Դե, քանի որ Էրդողանը երեկ ուշ երեկոյան հրավիրել էր գերագույն ռազմական խորհրդի նիստ, իմ ուշադրությունից չէր կարող վրիպել դա, ու ես պիտի իմանայի, թե ինչ են խոսել, քննարկել, գոնե մի թեթև: Էրդողանն ավելացրել է բրիգադների թիվը (չեմ ասի քանիսով), փոխել է մի քանի բրիգադների հրամանատարներին (չեմ ասի, թե որ բրիգադներին և ում է նշանակել), ինչպես նաև հնարավոր պատերազմի մասին խոսել: 

Իսկ թե ինչու չեմ մանրամասնում, ունեմ պատճառներ: Պետության հաշվին սնվող հսկայական հետազոտական հիմնադրամների աշխատակիցները փոխանակ գործով զբաղվեն, նստած Ֆեյսում ստատուսներից նյութեր են կազմում ու ամսվա վերջում էլ վարչապետին կամ այլ ղեկավար մարմնին զեկուցում իրենց «աշխատանքի» արդյունքը: