Հայաստանն այսօր շատ մասնագետների կարիք ունի և սպառվող ապրանքների մեծ մասը ներմուծում է


10:24 , 15 օգոստոս, 2018
ԽՍՀՄ փլուզման պահին Հայաստանը տարածաշրջանային առաջատարն էր մի շարք ոլորտներում տեխնոլոգիաների և դրանք կիրառելու ունակ մասնագետների քանակով, մենք առաջ էինք նույնիսկ Թուրքիայից, ով այսօր տեքստիլ արտադրության համաշխարհային գիգանտներից է: Շատ ցավալի է, որ այն ժամանակի առաջադեմ տեխոլոգիաներին տիրապետած Հայաստանն այսօր շատ մասնագետների կարիք ունի և սպառվող ապրանքների մեծ մասը ներմուծում է: Ինձ մոտ հաճախ այնպիսի տպավորություն է` կարծես Հայաստանը միտումնավոր գցեցին այս վիճակի մեջ, երբ նույնիսկ երշիկի արտադրության տեխնոլոգներն են հեռացել երկրից, երբ տեքստիլ արդյունաբերության մասնագետներին դիտավորյալ տարան, հրուշակագործներին ու մյուս մասնագիտությունների պրոֆեսիոնալներ էլ չկան, էլ չեմ խոսում ռազմական արդյունաբերության մասին: Ցավալին այն է, որ մենք կանգնած ենք որակյալ կադրերի դիֆիցիտի առաջ, շինարարության հետ առնչվող մարդիկ փաստում են, որ նույնիսկ նորմալ եռակցող (սվարչիկ) չի մնացել․ բոլորն աշխատում են դրսում: Մտահոգիչ է իսկապես, ստատուս գրելը ազգովի պետք է թարգենք, ՀՆԱ չի ստեղծում։