Վանաձորում կրակոց է հնչել, ինչի հետևանքով վիրավորվել է մեկ քաղաքացի, կա բերման ենթարկված. ոստիկանություն


13:10 , 13 օգոստոս, 2018
Վանաձորում կրակոց է հնչել, կա բերման ենթարկված, մեկ քաղաքացի վիրավորվել է:

Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ կրակոցների վերաբերյալ ահազանգ ոստիկանությունը ստացել է օգոստոսի 12-ին, այնուհետև հաղորդում է ստացվել նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնից, որտեղից հայտնել են, որ աջ ազդրի բեկորային վնասվածք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991թ.-ին ծնված երիտասարդ:

«Կրակոց արձակելու կասկածանքով կա բերման ենթարկված, հրացանը հայտնաբերվել և առգրավվել է»,-ասաց Էդգար Ջանոյանը` հավելելով, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: