Արագ տորթ կակաչի սերմով ու կոկոսի քերուկով


15:00 , 12 օգոստոս, 2018

1-100 գր կարագը հալեցնում ու սառեցնում ենք սենյակային պայմաններում։
2-Ավելացնում ենք կակաչի սերմերը։
3-Այնուհետև ավելացնում ենք կոկոսի քերուկը, վանիլինն ու շաքարավազը։
4-Ավելացնում ենք ձուն, թթվասերը, մաղով անցկացրած ալյուրն ու փխրեցուցիչը։
5-Այնուհետև լցնում ենք կիտրոնի քերուկը։
6-Խմորը լցնում ենք կարագապատ ձևամանի մեջ (20 սմ տրամագծով) ու 30 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
7-Պատրաստ լինելուց հետո թխվածքը հանում ենք ջեռոցից։
8-Հալեցնում ենք 50 գր կարագն ու շոկոլադը։ Տորթը պատում ենք շոկոլադե գլազուրով և կոկոսի քերուկով։
9-Տորթը 30 րոպե պահում ենք սառնարանում, ապա հանում ենք ու մատուցում։