Պուտինը խոստովանել է, որ Քոչարյանի հետ հանդիպումներ է ունեցել նրա պաշտոնաթողությունից հետո. «Առավոտ»


12:20 , 3 օգոստոս, 2018

«Առավոտ» թերթը գրում է. «Փաշինյան-Պուտին զրույցի ժամանակ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին ակնարկել է, որ տեղյակ է Պուտին-Քոչարյան հանդիպումներից և դրանց բովանդակությունից:

Այս զրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունեցել հունիսի կեսին՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունից առաջ: Պուտինն արձագանքելով Փաշինյանին, նրա հետ զրույցում չի թաքցրել Քոչարյանի հետ իր մտերիմ հարաբերությունները: Պուտինը Փաշինյանին խոստովանել է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ ընկերական հանդիպումներ ունեցել է նրա պաշտոնաթողությունից հետո:

Փաշինյան-Պուտին այս զրույցի մասին թերթը մեկնաբանություն է խնդրել վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանից: Վերջինս հրաժարվել է մեկնաբանություն տալ, նշելով՝ Փաշինյան-Պուտին հանդիպումը փակ է եղել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում