Խաղահրապարակում երբեք չվարվեք այնպես, ինչպես այս մայրիկը. դա վտանգավոր է (Video)


12:00 , 2 օգոստոս, 2018

Այս տեսանյութը, որտեղ մայրիկը երեխայի հետ սահում է, միգուցե շատերն են տեսել։ Ահա թե ինչն է ստիպում երեխային լաց լինել վերջում: Շոնա Կեյտլին որոշել էր երեխայի հետ ուրախ օր անցկացնել: Սակայն երջանիկ օրը վերածվեց ցավի ու արցունքների: Տեսանյութում երևում է, թե ինչպես է երեխայի ոտքը ոլորվում: Հիվանդանոցում պարզվում է, որ փոքրիկը ոտքը կոտրել է: Իսկ ահա բժիշկները փաստում են, որ դա հաճախ է պատահում, քանի որ ծնողները սահում են երեխաների հետ՝ մտածելով անվտանգության մասին, այնինչ իրականում տեղի է ունենում հակառակը: