Սևանա լճում 17-ամյա քաղաքացի է ջրախեղդվել


22:30 , 30 հուլիս, 2018

Հուլիսի 30-ին, ժամը 17:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևանա լճի «Օրսետտո» լողափում ջրափրկարարները նկատել են խեղդվող քաղաքացու:

Ժամը 17:48-ին հանրային առաջին լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի:

Քաղաքացիների ուժերով ջրահեղձվածին տեղափոխել են Սևանի ԲԿ:

Պարզվել է, որ ջրահեղձվածը Մեծամոր քաղաքի բնակիչ Ն. Ն.-ն  է ( 2001թ):