Երևանում գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել


16:30 , 29 հուլիս, 2018

Հուլիսի 29-ին՝ ժամը 11:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարունավան թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: