«Հանգչիր խաղաղությամբ» գրառումով՝ հոր դիակի կողքին արված սելֆին աղջկան արժանացրել է քննադատությունների տարափի


16:00 , 27 հուլիս, 2018

Սերբիայից Ջելիկա Լյուբիչիչը Ինստագրամում մի շարք քննադատությունների ու դժգոհությունների ալիք է բարձրացրել: Դա պատահել է այն բանից հետո, երբ աղջիկը հրապարակել է մահացած հոր հետ լուսանկար և գրառել «հանգչիր խաղաղությամբ»: Եթե աղջկա գլխավոր նպատակը հայտնի դառնալն էր, ապա նրան դա հաջողվել է: Նրա գլխին թափվեցին անթիվ-անհամար քննադատություններ, և մի քանի ժամ անց աղջիկը ի վերջո ջնջեց նկարը: