Չեմ հասկանում, թե մարդիկ ինչու են քննադատում Աննա Հակոբյանին


09:54 , 26 հուլիս, 2018

Սեփական պետության սահմաններն ու սեփական ժողովրդին պաշտպանելը կարևորագույն հարցերից մեկն է, բայց պատերազմն էլ մի բան չի։

Ռոմանտիզմի ժանրից են մտքերս, բայց դեմ եմ յուրաքանչյուր պատերազմի։ Յուրաքանչյուր էսկալացիա իր հետ բերում է զոհեր, հաշմվածներ, որբերի հեռուն նայող աչքեր։

Չեմ պատկերացնում մտածող մարդու, ով պատերազմ է տենչում, եթե իհարկե նա զենքի բարոն չէ և «ապրուստի» միջոց՝ զենք վաճառելով չի վաստակում։

Վերը նշվածի ֆոնին չեմ հասկանում, թե մարդիկ ինչու են քննադատում Աննա Հակոբյանին։ Տիկին Հակոբյանը, որպես կին, զինվորի մայր, խաղաղություն է քարոզում։ Սրա մեջ վատը ո՞րն է։