Հարգելի երիտասարդ կառավարություն, մարդիկ որ գալիս են և ուզում են կիսվել ձեզ հետ իրենց հոգսով, նրանց հանդեպ եղեք հարգալից ու փորձեք լսել նրանց


12:39 , 25 հուլիս, 2018
Հարգելի երիտասարդ կառավարություն, մարդիկ որ գալիս են և ուզում են կիսվել ձեզ հետ իրենց հոգսով, նրանց հանդեպ եղեք հարգալից ու փորձեք լսել նրանց, արդեն մի քանի զանգ եմ ստացել, որ ընդունարանում իրենց շատ քամահրական են վերաբերվում, ամեն խնդրանքին հակադարձում են, թե գիտեք կառավարությունը պարա՞պ ա, մենակ դու՞ք եք։ Այդ մարդիկ են եղել փողոցում ուղիղ երկու շաբաթ ու այդ պատճառով եք հիմա այդտեղ, և, ի դեպ, այդ բազմաթիվ խնդիրներ ունեցող մարդկանց ուղղորդել էի կառավարության նամակների բաժին, որպեսզի փողոց դուրս գալու փոխարեն դիմեն իրենց լսել ցանկացող կառավարությանը։ Փորձեք լսել, հասկանալ ու լուծումներ տալ խնդիրներին։ Եթե այդ խնդիրները տարիներ շարունակ կուտակված չլինեին չէր լինի այդքան մեծ համախմբում ու փոփոխություն։ Իշխանության կարծրացումն ամենամեծ վտանգներից է։