Ովքե՞ր էին Արարատ Միրզոյանի պատվիրակության 9 անդամը և արդյո՞ք նույն գործը 5 հոգանոց խումբը չէր կարող անել


11:30 , 23 հուլիս, 2018

Երբ իմացա, որ Արարատ Միրզոյանը 9 հոգանոց դելեգացիայով մեկնել է ԱՄՆ՝ իմ մոտ հարց առաջացավ. «Ովքե՞ր են այդ 9 հոգին և ի՞նչ նպատակով են մեկնել ԱՄՆ»։

Ինձ որպես ՀՀ քաղաքացու հետաքրքիր է, թե ի՞նչ են արել այդ 9 հոգին այնտեղ ու կոնկրետ ո՞ւմ վրա ի՞նչ ֆունկցիա է դրված եղել։

Ինձ մեկ է իչքան գումար են ծախսել, ինձ հետաքրքրում է նպատակը։ Արարատի գրասենյակից խոստանում են գումարի համար հաշվետվություն ներկայացնել՝ չէ տղաներ ու աղջիկներ, ինձ ասեք ով ինչո՞ւ էր այնտեղ և արդյո՞ք նույն գործը 5 հոգանոց խումբը չէր կարող անել։