Ինչպես չենթարկվել սադրիչ հարձակումներին և հաղթող դուրս գալ


17:45 , 20 հուլիս, 2018
Շատերս ենք երբեմն գործ ունենում սադրիչ մարդկանց հետ: Իսկ նրանց հետ ընդհանուր հայտարարի գալն այնքան էլ հեշտ գործ չէ: Ահա թե ինչ տեսակ մոտեցումը կօգնի չենթարկվել նրանց ագրեսիայի հարձակումներին և սադրանքներին:

Ցույց տվեք նրան ոչ թե ձեր վիրավորանքը, այլ դրա հաղթահարումը:

Եթե սադրիչը տեսնում է, որ նրա խոսքերը ձեզ խոցել են, նա իրեն բավարաված է զգում: Փորձեք շրջանցել այդ ամենը և չպատասխանել նրան նույն կերպ:

Եթե սադրիչը երկար ժամանակ կանգ չի առնում, մի փորձեք նրան կանգնեցնել: Նույնիսկ կարող եք հրահրել նրան: Դա նրան խիստ կզայրացնի և հաղթողը դուք կդառնաք:

Եթե նա խոսում է ձեր ֆինանսական վիճակի մասին, ապա կարող եք հայտարարել, որ ինքը նախանձի չեմպիոն է:

Յուրաքանչյուր սադրիչ խոսակցություն կարող եք ավարտել նրան որևէ լավ բան ցանկանալով ու մաղթելով: Դա միշտ աշխատում է: