Մեր տիպի ու մեր վիճակում գտնվող երկրներում պատվիրատուների վերջնական թիրախը բանակն է


17:58 , 19 հուլիս, 2018

Մեր տիպի ու մեր վիճակում գտնվող երկրներում պատվիրատուների վերջնական թիրախը եկեղեցին ու կրոնը չէ, ոչ էլ ազգայինը, կրթությունը, մշակույթը, լեզուն... այլ ԲԱՆԱԿԸ, ով ինչ֊որ մի հանգրվանից հետո մեր ազգի համար թե՛ եկեղեցի է, թե՛ կրոն, թե՛ հավատ, թե՛ ազգային նկարագիր։

Այսօր մնացել է հանրային ընկալման մեջ միայն այս հանգրվանը իսպառ փչացնել։

Ու այդ ուղղությամբ պատվիրատուները ու նրանց տեղացի տեղապահները ջանք ու եռանդ չեն խնայում։

Էսպես որ գնա, վերջին հանգրվանը երկար չի ձգելու։