Փարիզն ու ամբողջ Ֆրանսիան ցնծում են՝ տոնելով հավաքականի հաղթանակը (Photo, Video)


14:52 , 16 հուլիս, 2018
2018թ. աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի հաղթանակից հետո ամբողջ երկիրը, հատկապես՝ Փարիզը, էքստազի մեջ են ընկել:

Խաղին հետևելու համար Փարիզի Էլֆելյան աշտարակի մոտ ֆան-գոտի էին ստեղծել՝ 90 հազար մարդու համար և 102 քառակուսի մետր չափի էկրան տեղադրել:

Երկրպագուների ցնծությունը վերահսկում էին 12 հազար ոստիկան և 3 հազար բժիշկ: Խաղի ավարտից հետո ամբողջ գիշեր Ֆրանսիան ցնծում էր: Նույնսիկ Էլֆելյան աշտարակն է փակ զբոսաշրջիկների համար, քանի որ սպասարկող անձնակազմն էլ է իր բաժին հաղթանակը տոնում: