ՊԵԿ նախագահը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները


12:20 , 14 հուլիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, բարձր է գնահատվել վերջին տարիների ընթացքում հարկային և մաքսային ոլորտներում ստեղծված իրավապայմանագրային բազան: Բացի երկկողմ համագործակցությունից, դրական գնահատական է տրվել նաև տարբեր միջազգային հարթակներում հարկային և մաքսային ոլորտների համագործակցությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել շարունակել գործակցությունը ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի ավելացման ուղղությամբ: