Զարուհի Փոստանջյանն առաջադրվեց քաղաքապետի թեկնածուի պաշտոնում


12:30 , 13 հուլիս, 2018

Araratnews.am-ը գրում է.

Երեկ, 2018 թվականի հուլիսի 12-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, Երևանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 16-ի արտահերթ ընտրություններում առաջադրել է քաղաքապետի թեկնածու՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: