Նա առանց ձեռքերի է ծնվել, բայց նկարում է սքանչելի պատկերներ ու շուտով կբացի իր անհատական ցուցահանդեսը


16:45 , 10 հուլիս, 2018

Մարիուշ Կեձերսկին լեհ նկարիչ է, ով մատիտով շատ ռեալիստական նկարներ է անում: Տղայի յուրահատկությունն այն է, որ նա ծնվել է առանց ձեռքերի:

Երիտասարդը 25 տարեկան է և ապրում է Լեհաստանում: Նրա աշխատանքները վաճառվում են տարբեր երկրներում, բայց նրա ամենամեծ երազանքը Նյու Յորքում հեղինակային ցուցահանդես ունենալն էր: 

Վերջերս Մարիուշը կարողացել է իրականացնել երազանքը: Հիմա նրա նկարները կախված են նյույորքյան ցուցասրահներից մեկում: