Սան Ֆրանցիսկոյի փողոցների բարեկեցությունը վտանգի տակ է թափառականների ու թմրամոլների պատճառով


03:00 , 7 հուլիս, 2018

Սան Ֆրանցիսկոյում թափառականների թվի աճն սկսում է վանել զբոսաշրջիկներին ու բիզնեսմեններին: Անտունները բացահայտ կերպով թմրանյութ են օգտագործում, ողորմություն խնդրում և անհանգստացնում անցորդներին: Նրանցից շատերը հոգեկան խնդիրներ ունեն:

Բժշկական կոնվենցիան, որում ներգրավված է 15.000 մարդ, մասնակիցների բողոքից հետո տեղափոխվել է Լոս Անջելես, քանի որ մարդիկ բողոքում էին, որ իրենք վախենում են փողոցում շրջելուց: Հիմա քաղաքում գրեթե 7500 թափառական կա, իսկ բնակիչներից 20.000-ը թմրամոլ է: