Հոնքի վրա հայտնված քերծվածքը զրկեց նրան դեմքի մի մասից


04:00 , 5 հուլիս, 2018

Խոհանոցային եռուզեռի ժամանակ 47-ամյա բրիտանուհի Դոննա Կորդենը դեմքը հարվածեց գազօջախին: Կինն ուշադրություն չդարձրեց հոնքի վրա եղած փոքրիկ քերծվածքին, սակայն ստիպված եղավ դիմել բժշկի, երբ վերքը սկսեց սևանալ: Նրա դեմքը սարսափելի բորբոքվել էր, և բանը հասավ նրան, որ բժիշկները ստիպված եղան հեռացնել նրա դեմքի մի մասը, որպեսզի կինն ապրի: Հիմա Կորդենը և նրա ընկերները փորձում են գումար հավաքել պլաստիկ վիրահատության համար: