Բաքվի Flame Towers բարձրահարկ շենքերից մեկը ներկվել է ՀՀ պետական դրոշի գույներով


11:36 , 4 հուլիս, 2018
Ադրբեջանում հերթական անգամ շփոթել են Հայաստանի ու Կոլումբիայի դրոշների գույները: Հուլիսի 3-ին՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության Կոլումբիա-Անգլիա հանդիպման ժամանակ, Բաքվի Flame Towers բարձրահարկ շենքերից մեկը ներկվել է ՀՀ պետական դրոշի գույներով:

Հայկական եռագույնով շենքի տարբեր լուսանկարներ ակտիվորեն տարածվել է համացանցում՝ դառնալով շատ ադրբեջանցիների մոտ հիստերիայի, նաև անտեղյակությունը ծաղրելու պատճառ: