Ընտանեկան երջանկություն գտնելուց առաջ հարկավոր է գտնել այնպիսի մարդու, ում հետ հնարավոր կլինի երկարատև ու կայուն հարաբերություններ ստեղծել: Տղամարդիկ առանձնացրել են կանանց մի քանի տեսակ, ում իրենք երբևէ ամուսնության առաջարկություն չեն անի:
Չնախաձեռնող ու նպատակներ չունեցող աղջիկ, որը սպասում է, թե երբ են ասպետն ու երջանկությունն իր գլխին ընկնելու:
Տղամարդկանց անհրաժեշտ է այնպիսի կին, որն իր ունեցած գոնե մի քանի խնդիրը կարողանում է ինքնուրույն լուծել:
Այդպիսի աղջիկներն իրենց սիրելիներից անընդհատ ֆիլմային ու գրքային քայլեր են սպասում, իսկ մեր կյանքն իրական է ու միշտ չէ ռոմանտիկ:
Այն աղջիկները, որոնց ամբողջ ընթացքում հուզում է միայն ամուսնանալու հարցը, ի վերջո կա՛մ մնում են միայնակ, կա՛մ ամուսնանում են չսիրած ու սխալ մարդու հետ:
Ընտանիքի տիպիկ ավագ դուստրը, որն արդեն հրաշալի ծանոթ է կենցաղային խնդիրներին իր իսկ փորձի միջոցով: