Վաղաժամ ծնված երեխան հաշմանդամ դառնալու վտանգի առջև էր կանգնած․ տեսեք նրան այսօր


01:30 , 3 հուլիս, 2018

Սանչեսների ընտանիքը երկար էր սպասել այս երեխային: Հղիությունը նորմալ էր ընթանում, սակայն ինչ-որ բան այնպես չստացվեց, ու փոքրիկը վաղաժամ լույս աշխարհ եկավ: Բժիշկները համոզված էին, որ նա կա՛մ խուլ ու համր և կույր կլինի, կա՛մ չի կարողանա քայլել:

Ծնողներն, իհարկե, չէին հանձնվում, իսկ փոքրիկն ամեն կերպ պայքարում էր ապրելու համար: Նրանք բավական երկար ժամանակ անցկացրին հիվանդանոցում: Երեխան շատ փոքրիկ էր ու թույլ, սակայն, բարեբախտաբար, նրանց պայքարը տվեց իր արդյունքները, և մեկ տարի առաջ երեխային դուրս գրեցին: Չնայած նա հիմա ևս մի քիչ թույլ է, սակայն մեծանում է ուրախ ու երջանիկ: