18:40 , 1 հուլիս, 2018Քյոնիգզեե լիճը («Թագավորական լիճ») Գերմանիայի բնության ամենագեղեցիկ տեսարժան վայրերից մեկն է։ Այն գտնվում է Բավարիայի հարավ–արևելքում։

Բյուրեղյա մաքրության ջրով զմրուխտե ջրամբարը հարմարավետ տեղակայվել է հզոր լեռների և հրաշալի ալպիական տեսարանների միջավայրում։

Յուրահատուկ բնության և գեղատեսիլ շրջակայքի շնորհիվ լիճը զբոսաշրջիկների և ճանապարհորդների ամենասիրելի վայրերից մեկն է դարձել։













