Ժողովրդավարական վարչակարգերը նվազագույնն ապահովում են ավելի մեծ քաղաքական հավասարություն, քան ոչ ժողովրդավարական համակարգերը


13:20 , 1 հուլիս, 2018

Չնայած իրենց թերություններին և տարբեր երանգներին, ժողովրդավարական վարչակարգերը նվազագույնն ապահովում են ավելի մեծ քաղաքական հավասարություն, քան ոչ ժողովրդավարական համակարգերը: Կուսակցությունների ազատ գործունեությունը և ժողովրդավարության մեջ «մեկ մարդ` մեկ ձայն» սկզբունքի կիրառությունը վերջինիս հիմքն են ու յուրաքանչյուր անհատի համար ապահովում են որոշակի ձայնի իրավունք: Երբ ժողովրդավարություններն արդյունավետ են գործում` մեծամասնությունն ունենում է որոշակի (հաճախ հատկանշական) ազդեցություն քաղաքական գծի վրա, չնայած նրանք ինքներն էլ կաշկանդված են սահմանադրական որոշակի սահմանափակումներով:

Հ.Գ.
Սրա արդյունքում էլ ժողովրդավարական համակարգերում տնտեսական ինստիտուտները գործում են հօգուտ հասարակության լայն շերտերի ու ապահովում են թե՛ ռեսուրսների ավելի արդյունավետ բաշխում, թե կայուն աճող տնտեսություն։