Մերկ վիճակում լուսանկարվելու հանդեպ նրա կիրքն անգամ ազատազրկումը չկարողացավ մարել. կրկին առանց հագուստի, այս անգամ՝ Իսրայելում


03:30 , 30 հունիս, 2018

Ոմանք որոշ դեպքերից չեն սիրում դաս քաղել: Մոդել Մարիսա Պապենը, որն արդեն ազատազրկվել էր իր մերկ լուսանկարների պատճառով, կրկին սկսել է գործել: Իր նոր նախագիծը նա անվանել է The Wall of Shame: Այս անգամ Իսրայելում արված լուանկարներում մոդելը կրկին մերկ է։

Դրանք բավականին վիրավորական են թվացել տեղի բնակիչների համար: Նա մեծաքանակ բացասական մեկնաբանություններ են ու սպառնալիքներով լի նամակներ է ստացել: Իսկ ահա մոդելն ասում է, որ իր աշխատանքներով ցանկանում է մեծացնել կրոնի, քաղաքականության սահմանները և ցույց տալ ազատության բերկրանքը: Սկանդալային մոդելը մերկ վիճակում լուսանկարվել է մի շարք երկրներում, իսկ ահա Եգիպտոսում նման պահվածքի համար նա արժանացել է ազատազրկման: