Թուրքական հյուրանոցը գեղեցկուհուն արգելել է լուսանկարներ հրապարակել. ահա թե ինչպես են նրանք դա մեկնաբանում


08:30 , 29 հունիս, 2018

Ռուսաստանի բնակչուհի զբոսաշրջիկը բողոքել է համացանցում այն մասին, որ թուրքական հյուրանոցն արգելել է իրեն լողազգեստով լուսանկարներ հրապարակել: Ինչպես պարզվեց, հյուրանոցի կարգերը թույլատրում են հյուրերին լուսանկարվել միայն մահմեդական հագուստով, սակայն աղջկան այդ մասին չեն զգուշացրել:

Լուսանկարները հրապարակելու հենց հաջորդ օրը նա զգուշացում է ստացել: Հյուրանոցի ղեկավարությունն ասում է, որ նման աստիճանի բաց լուսանկարները վախեցնում են իրենց մշտական հաճախորդներին, որոնք մահմեդական են: