Կին ոստիկանների ամառային նոր համազգեստը բազմաթիվ քննարկումների պատճառ է դարձել


02:00 , 29 հունիս, 2018

Լիբանանի Բրումաննա քաղաքում աշխատող կին ոստիկանների համազգեստը ներառում է կիպ շորտեր, շապիկ ու կարմիր բերետ: Համազգեստի նման տարբերակը մեծաքանակ քննարկումներ ու վեճեր է առաջացրել համացանցում: Շատերը համոզված են, որ նման հագուստը կարող է ոտնձգությունների դրդել, իսկ մյուսները կարծում են, որ դա բավականին գեղեցիկ է և գրավիչ: