Հղի կինը լուսանկարվել է 20 000 մեղվի հետ՝ իր կազմակերպության գովազդի համար


03:30 , 28 հունիս, 2018

Էմիլի Մյուլլերն ապագա մայրիկ է, ով ցնցել է բոլորին իր յուրահատուկ ու վախեցնող լուսանկարներով: Mueller Honey Bee ընկերությունը պատկանում է Էմիլիին ու նրա ամուսնուն: 2015 թվականին նա բացել է այն մեղուներին փրկելու նպատակով: Նրանք զբաղվում են մեղրի վաճառքով և տեղափոխում են բոլոր այն մեղվանոցները, որոնք հայտնվում են անբարենպաստ պայմաններում: Լուսանկարներում Էմիլին իր փրկած մեղուների հետ է: